Հակոբ Սարգսյանի հուղարկավորության մանրամասները․ ով ինչ աջակցություն է տրամադրել ընտանիքին

«Ամբիոն Նյուզ»-ը շարունակել է ճշտել 59-ամյա Հակոբ Սարգսյանի մահվան և հուղարկավորության հետ կապված մանրամասները։
Մեր լրատվականը կապ է հաստատել Արմավիրի մարզի սոցիալական ծառայության պետ Նարինե Աստրյանի հետ։ Վերջինս նշել է, որ Հակոբ Սարգսյանի հուղարկավորության մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում և խորհուրդ է տվել հարցերի վերաբերյալ կապ հաստատել համապատասխան պատասխանատուների հետ։
Այնուհետև «Ամբիոն Նյուզ»-ը կապ է հաստատել Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանի հետ։ Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով կտրամադրվի 200 հազար դրամ աջակցություն, իսկ մնացած հանգամանքները պետք է ճշտել համայնքապետարանից։
Մեր լրատվականը զրուցել է նաև Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Լիանա Հայրապետյանի հետ։ Նրա փոխանցմամբ՝ ընտանիքի խնդրանքով համայնքապետարանը տրամադրել է ընտանեկան գերեզմանատեղը։Ամբիոն նյուզը նաև պարզեց նաև , որ Հակոբ Սարգսյանի թաղման մյուս արարողակարգային հարցերի կազմակերպմամբ զբաղվել է «Եկեք օգնենք իրար» ֆեյսբուքյան խմբի ղեկավար Նարեկը։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հակոբ Սարգսյանի հուղարկավորությունն է։
«Ամբիոն Նյուզ»-ը շարունակում է հետևել ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակին և հետագայում ևս կներկայացնի նոր մանրամասներ՝ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա։                                                            Արփի Սիրադեղյան

Share This