Արմավիրցի Համլետ պապիկի որդու՝ Հակոբ Սարգսյանի հուղարկավորությունն այսօր տեղի է ունեցել

Այսօր տեղի է ունեցել Արմավիրցի Համլետ պապիկի որդու՝ Հակոբ Սարգսյանի թաղման և հուղարկավորության արարողությունը։

59 տարեկանում կյանքից հեռացած Հակոբ Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ վերջին օրերին տարբեր տեղեկություններ էին շրջանառվում։ «Ամբիոն Նյուզ»-ը թեմային անդրադարձել էր՝ փորձելով պարզել, թե ինչ էր տեղի ունեցել և ինչ վիճակում էր գտնվում Հակոբ Սարգսյանը։

Մասնավորապես, մեր խմբագրությունը դիմել էր համապատասխան բուժհաստատություններին՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու նպատակով։ Ավելի վաղ «Ամբիոն Նյուզ»-ը տեղեկություն էր հավաքագրել նաև տարբեր հիվանդանոցներից, սակայն ստացված տվյալները միմյանցից տարբերվում էին։

Հակոբ Սարգսյանի մահվան փաստը հետագայում հաստատվեց․ նա մահացել է 59 տարեկան հասակում, իսկ այսօր հարազատները, ընկերներն ու մտերիմները վերջին հրաժեշտն են տվել նրան։

«Ամբիոն Նյուզ»-ը ցավակցում է Հակոբ Սարգսյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Թող Հակոբ Սարգսյանի հոգին հանգչի խաղաղությամբ։                                                     Արփի Սիրադեղյան

Share This