Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում, ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, իսկ Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տների ու շենք-շինությունների վերաբերյալ պետշահերի հայցը գտնվում է դատարանի վարույթում: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր,  Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 70 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 205 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

Share This