Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ի երեկոյան, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ին՝ առանց տեղումների, քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 17-20 մ/վրկ, օդի ջերմաստիճանը օգոստոսի 23-24-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
