Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 18-ի առևտրային նստաշրջաններից հետո նավթի գներն աճել են։ Նյու Յորքի NYMEX (New York Mercantile Exchange) բորսայում WTI-ը +0.35%՝ մինչև 85.61 դոլար, Լոնդոնի ICE (Intercontinental Exchange) բորսայում Brent-ը +0.10%՝ մինչև 91.64 դոլար։
Նավթի չափման միավորը բարելն է, որը կազմում է 158.98 լիտր։ NYMEX-ը ամերիկյան ֆյուչերսային բորսա է, հիմնադրված 1882-ին, որտեղ առևտուրը շարունակվում է NYMEX և COMEX միավորներով՝ առաջինում նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների, երկրորդում՝ ոսկու, արծաթի, պղնձի, ալյումինի ուղղություններով։
Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, հիմնադրված 1982 թվականին։
