«Մենք այս օրվան սպասում էինք». Լիզա Գասպարյան
Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ասեմ, որ մենք այս օրվան սպասում էինք, մեզ համար անակնկալ չէր, գիտեինք, որ մի օր լինելու է սա, այս սցենարը ևս դիտարկել էինք։ Պարոն Գրիգորյանը մեզ շատ երկար ժամանակ մեծի կարգավիճակով խորհրդատվություն արել է, մենք գիտենք ինչ իրավիճակում, հավանական սցենարում ինչ պիտի անենք, թիմը ինչպես պետք է գործի։ Կուզեմ շեշտել՝ պարոն Գրիգորյանն այն քաղաքական գործիչն է, ով 20 տարի ճանապարհ ունի անցած, քաղաքական կենսագրություն ունի, գյումրեցիները շատ լավ գիտեն իրեն, իր հեղինակությունը, վարկանիշը։ Նա շատ լավ գերդաստանից է, լավ ընտանիք ունի, լավ որդիներ ունի, տարիներ շարունակ իր գործունեությունը կառուցել է Հայաստանի, Շիրակի, Գյումրու ու Արցախի համար, և նա շարունակելու է այդպես աշխատել և գործել։ Սա ո՛չ իրեն, ո՛չ էլ մեզ՝ թիմին չի ճնշելու, հակառակը մի տեսակ էլ ավելի ակտիվ, գրագետ, պատասխանատու աշխատելու մոտիվ է տալիս»։
