«Tour of Armenia»-ն՝ Հայաստանում․ սեպտեմբերի 10-13-ը միջազգային հեծանվավազքը կանցկացվի Հայաստանի տարբեր մարզերում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին իրականացվող աշխատանքների համար՝ ընդգծելով, որ առաջին անգամ նման մասշտաբի միջազգային մրցաշարի պատշաճ կազմակերպումն ու հաջող անցկացումը հնարավոր են միայն շահագրգիռ բոլոր կառույցների սերտ և համակարգված համագործակցության շնորհիվ։ Կարևորվել են նախապատրաստական աշխատանքների ամենօրյա վերահսկողությունը, գերատեսչությունների միջև օպերատիվ հաղորդակցությունն ու առաջացող հարցերին արագ արձագանքելու անհրաժեշտությունը։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ «Tour of Armenia»-ն, մարզական նշանակությունից զատ, Հայաստանի ճանաչելիության բարձրացման և երկրի զբոսաշրջային ներուժի հանրահռչակման կարևոր հարթակ է։
Մրցաշարի ժամանակացույցը՝
✅սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ
✅սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ
✅սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 162 կմ
✅սեպտեմբերի 13՝ Երևան՝ 113 կմ՝ 10 շրջապտույտով
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/170
