Վաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ վթարի վերացման աշխատանքների պատճառով ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10:00–22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
