Դատախազությունը դիմել է ԿԸՀ-ին՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը վերացնելու հարցով
Ambion.news-ի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ:
Միջնորդությունը ներկայայցրել է ՀՀ գլխավոր դատախազությունը: ԿԸՀ-ից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ միջնորդությունը, ամենայն հավանականությամբ, կքննվի ՍԴ-ի որոշումից հետո, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այժմ ընդդիմադիր ուժերի` ՍԴ ուղարկած բողոքին է պատրաստվում:
