Առաջիկա օրերի եղանակը

Երևանում հունիսի 16-ին կեսօրից հետո, 12-ին և 14–15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 17–20 մ/վ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 12–15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, իսկ 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան և 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, քամին հարավարևմտյան՝ 2–5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 17–20 մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Share This