Օպերայի և բալետի ազգային թատրոնի հոբելյանի առթիվ հայտարարվել է միջոցառումների հայտերի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի առթիվ հայտարարել է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ։

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։Նշվում է, որ ընթացիկ տարում լրանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակը, որի առթիվ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։

Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն  ներկայացնել մինչև մայիսի 15-ը ներառյալ՝ էլեկտրոնային փոստի միջոցով /dramashnorh.arvest@escs

Share This