Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորանք և երախտիքի խոսք ոստիկաններին
Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր ծառայողներին. գնահատում և մեծապես կարևորում եմ այն բարդ և պատասխանատու աշխատանքը, որ իրականացնում են ոստիկանները հասարակական կարգի պահպանության, հանցավորության դեմ պայքարի, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում:
Առանձնահատուկ շնորհավորում եմ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի աշխատակիցներին, պարեկային ծառայողներին Աբովյան համայնքում իրականացվող շուրջօրյա հետևողական ծառայության համար: Անվտանգ միջավայր, արդար ու իրավահավասար պայմաններ ապահովելու գործում գնահատելի է համակարգի ծառայողների ուշադրությունն ու պատշաճ արձագանքը:
Խոնարհումով ու երախտագիտությամբ ուզում եմ հիշենք ծառայողական պարտականությունները կատարելիս և հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված ոստիկաններին, որոնք գործել են անձնվեր հայրենասիրությամբ, վճռականությամբ ու կամային բարձր որակներով:
Հարգելի՛ ոստիկաններ.
Մասնագիտական օրվա կապակցությամբ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, զգոն ու արդյունավետ ծառայություն և առաջընթաց պատասխանատու աշխատանքում:
