2004 թվականից պետական գրանցված իրավունքներ ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույքի՝ շենք շինությունների սպասարկման սահմանազատված տարածքը սխալ հաշվառման արդյունքում ենթաօրենսդրական ակտով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին և համարվում է համայնքային սեփականություն: Դրա արդյունքում պետական սեփականության գույքի հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթներն հնարավոր չէ իրականացնել Հայաստանի գործող օրենսդրությամբ:

Կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1269-Ն որոշման ընդունման պահին պետական սեփականություն հանդիսացող, հիվանդանոցի շենք-շինությունները արդեն իսկ ունեին սեփականության իրավունքի պետական գրանցում: Այդ իսկ պատճառով N1269-Ն որոշման հիմքով հնարավոր չէր պետական գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքի նկատմամբ իրականացնել համայնքային սեփականության պետական գրանցում և այն ներառել համայնքային սեփականության գույքի ցանկում: Նման պարագայում համայնքի ավագանին չի կարող կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշման N 2 հավելվածի 39րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով որոշում կայացնել համայնքային սեփականության գույքի ցանկից այն հանելու մասին։ Նախագծի ընդունմամբ պետական սեփականության գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքը ևս կհաշվառվի որպես պետական սեփականություն:

Պետական սեփականության գույքը իր սպասարկման տարածքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կտիրապետի և կօգտագործի պետությունը: Իրավական ձևակերպումների ավարտից հետո անշարժ գույքը Սյունիքի մարզպետի աշխատակազմից կհանձնվի ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին: