Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշը
Ամերիկացի ձեռնարկատերեր Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը և Բիլ Գեյթսը զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները Forbes հանդեսի վարկածով ամերիկացի 250 նորարարների ցանկում։
«Իլոն Մասկը պատմության մեջ առաջին մարդն է, որը հիմնադրել է հինգ բազմամիլիարդանոց ընկերություն տարբեր ճյուղերում: Ջեֆ Բեզոսը հիմնովին փոխել է մանրածախ առևտրի ամերիկյան ինդուստրիան, դարձել ռահվիրա ամպային հաշվարկումների ոլորտում, զբաղվում է Լուսին մարդու վերադարձի հարցերով և արհեստական բանականության զարգացմամբ:
Բիլ Գեյթսը, դժգոհ լինելով անձնական համակարգիչների բնագավառի հեղափոխությունից և Microsoft-ի գերիշխող դրությունից ծրագրային ապահովման շուկայում, դարձել է առատաձեռն բարերար, որն օգնել է վերացնել պոլիոմիելիտը Հնդկաստանում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Forbes-ի հայտարարության մեջ։
Ցուցակում են ներառվել նաև «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմաշարի ռեժիսոր Ջորջ Լուկասը, Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալտմանը, Nike-ի համահիմնադիր Ֆիլ Նայթը և այլ հայտնի ձեռնարկատեր-նորարարներ:
