Խերսոնի մարզում ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 27–ի

Ամանորի գիշերը Խերսոնի մարզում ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 27–ի, նրանց թվում երկու անչափահաս կա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 31 մարդ, այդ թվում՝ 5 երեխա: Ահաբեկչության վայրի զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մի քանի ԱԹՍ–ների բեկորներ:

Share This