Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է ապագայում քաշային կարգը փոխելու հեռանկարների մասին։ Fight Show-ին տված հարցազրույցում մարզիկը հստակեցրել է, թե քանի անգամ է ծրագրում պաշտպանել ապագա չեմպիոնական գոտին՝ մինչև նոր մարտահրավերների անցնելը։

Լրագրողի այն հարցին, թե քանի պաշտպանություն է անհրաժեշտ ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվելու մասին մտածելու համար, Ծառուկյանը պատասխանել է.

«Հինգ։ Այո՛, հինգ պաշտպանություն՝ Իսլամ Մախաչևի ռեկորդը գերազանցելու և երկրորդ տիտղոսի հետևից գնալու համար։ Գուցե նաև իջնեմ ավելի ցածր քաշային կարգ, կտեսնենք»։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր կարիերայի ընթացքում MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։ Ներկայումս նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Share This