Հայտնի է՝  ինչո՞ւ է ձերբակալվել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը

Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում․ այս մասին տեղեկանում ենք Ambion.news-ին Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրած հաղորդագրությունից։

 

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս 2 անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը»,-ասացին կոմիտեից:

 

Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել

Share This