Հիասթափությունների ու չիրագործված երազանքների տարի էր 2025-ը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Հիասթափությունների ու չիրագործված երազանքների տարի էր 2025-ը ինձ համար։ Հուսամ՝ 2026-ը ավելի լավը կլինի։
Սիրելիներ, թող Նոր Տարին ուրախությամբ ու ջերմությամբ լցնի ձեր հոգիներն ու օջախները։ Ամբողջ սրտով ամենաբարին եմ մաղթում ձեզ։ Գիտեմ՝ շատերի սպասումները չեմ արդարացրել անցնող տարի, նեղացրել ամենահարազատներին ու սիրելիներին… Ամեն, ամեն վատի համար ձեր ներողամտությունն եմ հայցում, սիրելի ընկերներ և աղոթում, որպեսզի Տերը ձեր ամեն նեղություն մեծ բարությամբ ու օրհնությամբ փոխհատուցի։
Գալ տարում մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն, մեծ ձեռքբերումներ և հոգու ու խղճի խաղաղություն։ Աղոթում եմ ամենքիդ համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
