«Որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՔՕ երկու հոդվածով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել»․ Արամայիս Հայրապետյան

«Որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՔՕ երկու հոդվածով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել»․ Արամայիս Հայրապետյան

 

Փաստաբան Արամայիս Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

 

Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»։

 

 

Share This