«ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՅՆՏԵՂ ՉԷ, ՈՐՏԵՂ ԴՈՒ ԱՅՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՍ»
Ոչխարն իր ողջ կյանքում վախենում է գայլից, բայց ի վերջո հենց հովիվն է նրան ուտում։
Ոչխարը տեսնում է գայլին, տեսնում է նրանից բխող վտանգը և ողջ կյանքի ընթացքում զգոն է։ Իսկ հովիվը բարի է, հոգատար, կերակրում է ու պաշտպանում։ Ոչխարը վստահում է նրան, վտանգ չի տեսնում, իսկ հետո հենց հովիվն է նրան տանում սպանդանոց։
Վախեցի՛ր ոչ թե գայլից, այլ հովվից, որովհետև գայլն ազնիվ է իր սպառնալիքի մեջ, իսկ հովիվն այն թաքցնում է ժպտի տակ։
Իրական վտանգը հաճախ այնտեղ չէ, որտեղ դու սպասում ես։ Այն նրա մեջ է, ում դու վստահում ես, ով ժպտում է, ով պաշտպանություն է խոստանում և ճիշտ խոսքեր ասում։ Մարդիկ վախենում են բացահայտ թշնամիներից, բայց մահանում են թաքնված ընկերներից՝ նրանցից, ովքեր կողքիդ էին, ովքեր գիտեին թուլություններդ և տիրապետում էին բոլոր գաղտնիքներիդ։
