ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում, որ «պետական ընտրակաշառք» բաժանեն․
Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մի շարք ահազանգեր ենք ստացել, որ ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին, հատկապես համայնքներում` փոքր ու միջին ձեռնարկատերերին: Մեզ ասացին, որ հարկային տեսուչներն այնպիսի տուգանքներ են գրում, որ տվյալ ձեռնարկությունները հայտնվում են փակվելու եզրին:
Տեսուչներն արդարանում են, թե տարեվերջ է, իրենց վրա պլան է դրված։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հարկ վճարողին հերոս է անվանում, բայց տակից՝ քերում նրանց, հավանաբար, որ հաջորդ տարի, ընտրություններից առաջ կարողանա «պետական ընտրակաշառք» բաժանել պետական հիմնարկներում եւ լրացուցիչ ձայներ ստանալ իրենց եկամուտն ամեն ինչից վեր դասող զանգվածից։
