Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում 1-ին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում

Free Style ընկերությունը թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր՝ դառնալով առաջին ընկերությունը Հայաստանում, որը նորաձևության ոլորտում ներգրավում է ֆինանսավորում պարտատոմսերի միջոցով։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է Cube Invest առաջատար ներդրումային ընկերության կողմից։

Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին մասնակցել Ֆրի Սթայլ ընկերության ֆինանսական հաջողությանը. ընկերությունը հանդիսանում է միջազգային նորաձևության մի շարք բրենդների պաշտոնական մանրածախ գործընկեր՝ այդ թվում Levi’s, Puma, New Balance, Boggi Milano, Lee Wrangler, Jack & Jones, Cole Haan և Bestseller Group-ի բրենդային պորտֆելը։

Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի խոսքով՝ պարտատոմսերի թողարկումը ներդրումային շուկայի զարգացման տեսանկյունից կարևոր քայլ է։ «Free Style-ի հետ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ներդրողներին մասնակցել երկարաժամկետ ֆինանսավորման գործընթացի։ Պարտատոմսերի թողարկումը նաև թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման գործիք է: Free Style ընկերության դեպքում մենք տեսնում ենք կայացած բիզնես մոդել և զարգացման հստակ ուղղություն։ Վստահ ենք, որ այս թողարկումը կարող է հետաքրքիր լինել թե՛ ընկերության հետագա զարգացման, թե՛ ներդրողների համար», – նշել է նա։

Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պարբերականությունը կազմում է երեք ամիս։ Արժեկտրոնային տոկոսադրույքը սահմանված է 13 տոկոս։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, մարումը նախատեսված է 2028 թվականի դեկտեմբերի 24-ին։ Ընդհանուր թողարկման ծավալը կազմում է 1.5 միլիարդ ՀՀ դրամ։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, ընդհանուր քանակը՝ 15,000 հատ։Free Style-ի տնօրեն Արման Հարությունյանը նշել է, որ պարտատոմսերի թողարկումը համապատասխանում է ընկերության զարգացման ռազմավարությանը։

«Cube Invest-ի հետ համագործակցության հիմքում վստահությունն է և շուկայում ձևավորված մասնագիտական փորձը։ Նորաձևության ոլորտում պարտատոմսերի թողարկումը մեզ համար նոր փուլ է, որը միտված է բիզնեսի հետագա զարգացմանն ու ոլորտի ֆինանսական գործիքների ընդլայնմանը», – ասել է նա։

Ֆրի սթայլ ընկերության բիզնես ռազմավարությունը ինչպես նաև պարտատոմսերի թողարկման հնարավորությունների գնահատումը իրականացրել է «Փարվանյան քոնսալթինգ» հաշվապահական և խորհրդատվական ընկերությունը:

Պետք է նշել, որ Free Style Group-ը գործունեություն է ծավալում նաև Վրաստանում և Ուզբեկստանում՝ համադրելով միջազգային նորաձևության փորձը տեղական շուկաների խորքային գիտելիքի հետ։ Ընկերության գործունեությունը ընդգրկում է տղամարդկանց դասական և սպորտային հագուստ, ինչպես նաև կանանց ժամանակակից նորաձևության լուծումներ։

***

Cube Invest
«
Կուբ Ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Նույն տարվա փետրվարին ընկերությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում՝ ստանալով ներդրումային ծառայությունների մատուցման համապատասխան լիցենզիա։ 2024 թվականի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 720 միլիոն ՀՀ դրամ։

Free Style Group
Free Style Group-
ը հիմնադրվել է 2016 թվականին և ներկայացնում է միջազգային նորաձևության մի շարք բրենդներ ՀայաստանիՎրաստանի և Ուզբեկստանի շուկաներում։ Ընկերությունը գործում է մանրածախ առևտրի ոլորտում՝ զարգացնելով ինչպես ֆիզիկականայնպես էլ օնլայն վաճառքի ձևաչափերը։

Share This