Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառին 

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառին՝

տեղեկացնելով, որ ճյուղերը, որոնցով այն զարդարվում է, տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության օժանդակությամբ:

 

«Արդեն քանի օր է՝

լուռ հետևում եմ «տոնածառ ջան, տոնածառ» օպերացիային, այդպես էլ որևէ համայնքային պաշտոնյա ազնվություն, պարկեշտություն և վերջապես համարձակություն չունեցավ շնորհակալություն հայտնելու ՀՀ կառավարությանը՝

ներկայիս գլխավոր տոնածառը ունենալու համար։

 

Բացառապես ՀՀ կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով ներկա պահին ջանասիրաբար զարդարվում է «պատմական» տոնածառը։

 

Սա ցույց է տալիս ՀՀ կառավարության վերաբերմունքը մեր քաղաքի և գյումրեցիների հանդեպ:

 

Ոչինչ չենք խնայելու հանուն մեր երեխաների խաղաղ ու զարգացած ապագայի»,- գրել է Մինասյանը։

Share This