Թող իրենք վարչապետ լինեին, իրենց ներկայացնեի. Նազիկ Ավդալյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։
Հանդիպումից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրան դառնալ պատգամավորի թեկնածու՝ ներառելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական նախընտրական ցուցակում:
Ambion.news-ի հետ զրույցում Նազիկ Ավդալյանը հերքեց, որ վարչապետից նման առաջարկ է ստացել և հայտնեց, որ չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել։
«Ոչ մի բիզնես կոմպոնենտ չկա։ Ես բիզնես անելու փոխարեն իմ ամբողջ կյանքն ու էներգիան դնելու եմ Հայաստանում սպորտի զարգացման նեջ։ Սա նաև կա պետական ռազմավարության մեջ։ Ովքեր նեղվում են, որ ծրագիրը ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին, թող իրենք լինեին վարչապետ, իրենց ներկայացնեի», – ասաց նա
