Տեղեկություններ են տարածվում, որ Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել են
Տեղեկություններ են տարածվում, որ Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել են։
Ambion.news-ը կապ հաստատեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմ՝ ճշտելու տեղեկությունը։
Մեր զրուցակիցը, ով ներկայացավ որպես Շիրակի մարզպետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ասաց, որ ոչ կարող է հերքել, ոչ էլ հաստատել լուրը, ապա հորդորեց վարչապետի որոշումների մեջ փնտրել նման տեղեկատվություն։
Ճշտող հարցին՝ արդյոք մարզպետն այս պահին աշխատանքի՞ է, պաշտոնյան պատասխանեց․ «Այսօր չեմ տեսել»։
