Brent տեսակի նավթի գինը բարձրացել է` մեկ բարելի համար հասնելով 63.46 դոլարի
Նավթի գները երկուշաբթի օրը բարձրացել են։ Դա կապված է ՕՊԵԿ+-ի հանդիպման և համաշխարհային նավթի մատակարարումների կրճատման վերաբերյալ մտահոգությունների հետ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը ներկայումս մեկ բարելի համարև կազմում է 63.46 դոլար, ինչը նախորդ փակման համեմատ 1.08 դոլարով (1.73%-ով) ավելի է։ Ուրբաթ օրը այս պայմանագրերը նվազել են 0.49 դոլարով (0.78%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 62.38 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի հունվարյան ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 1.07 դոլարով (1.83%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.62 դոլարի: Նախորդ նստաշրջանում այս պայմանագրերը նվազել էին 0.10 դոլարով (0.17%)՝ մեկ բարելի համար յասնելով 58.55 դոլարի:
