Հոգևորականը բացահայտում է իշխանության մեխանիզմը․ ստորագրություններն հավաքվել են առանց տեքստի, փաստաթուղթը՝ կազմված կառավարությունում
AntiCor-ին հաջողվել է ունենալ խորհրդապահական զրույց փաստաթղթի մեջ նշված, բայց չստորագրած հոգևորականներից մեկի հետ։ Նրա փոխանցած տեղեկատվությունը բացում է այս ամբողջ գործընթացի իրական մեխանիզմը․
🔹 1. Ստորագրության թերթիկը ներկայացվել է առանց տեքստի
Հոգևորականներին նախ ներկայացվել է միայն ստորագրության թերթիկ․
տեքստը բացակայել է։ Այսպիսի մեխանիզմները բնորոշ են ոչ թե եկեղեցական ընթացակարգերին, այլ իշխանական կառավարման մանիպուլյատիվ գործիքակազմին։
🔹 2. Տեքստը գրվել է ոչ թե հոգևորականների, այլ իշխանության կողմից
Ըստ զրուցակցի՝ փաստաթղթի տեքստը կազմվել է հենց վարչապետի աշխատակազմում, և մեծ հավանականությամբ՝ անձամբ Տարոն Չախոյանի մասնակցությամբ։
🔹 3. Հոգևորականներին տեքստը ցույց չեն տվել, մինչև չպահանջեցին
Երբ հոգևորականներից մեկը պահանջել է ներկայացնել ամբողջ փաստաթուղթը, իշխանության ներկայացուցիչները տեքստ չեն ներկայացրել։ Միայն մի քանի ժամ անց է նրանց փոխանցվել փաստացի տեքստը, և հենց այդ պահից էլ հոգևորականը հրաժարվել է ստորագրել։
🔹 4. Հոգևորականի գնահատականը՝ սarkazm-ի ու ճշգրտության խառնուրդով
Զրուցակից հոգևորականը վարչապետի աշխատակազմի ներկայացուցչին հեգնել է․
«Եկեղեցում չեք գտնի մեկ հոգևորականի, ով կարող էր այս աստիճանի անգրագետ տեքստ գրել»։
