WhatsApp-ում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահի անունով կեղծ օգտահաշիվ
WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:
Գրասենյակից խնդրում են չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական տվյալ։
