Գլխացավն ու գլխապտույտը օրվա ուղեկից․․Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա սկսվել է թույլ G1 դասի մագնիսական փոթորիկ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։

Ըստ կանխատեսողի՝ փոթորիկները պայմանավորված են եղել վերջերս տեղի ունեցած արեգակնային բռնկումներով։ Կեսգիշերից հետո մագնիսական ակտիվությունը հասել է չափավոր մակարդակի (G2), սակայն առավոտյան փոթորիկը թուլացել է մինչև թույլ G1 մակարդակ։

Լեուսը պարզաբանել է, որ գեոմագնիսական անկարգությունները կշարունակվեն ամբողջ հինգշաբթի օրը։ Կարճատև ժամանակահատվածներում սպասվում են թույլ և չափավոր փոթորիկներ։ Մասնագետը կանխատեսում է, որ ամենամեծ ակտիվությունը կլինի ուրբաթ՝ նոյեմբերի 7-ին, երբ արեգակնային պլազմայի արտանետումները կմոտենան Երկրին։ Այդ օրը հնարավոր են ուժեղ (G3) և նույնիսկ շատ ուժեղ (G4) մագնիսական փոթորիկներ։

Շաբաթ օրվա գիշերը սպասվում է գեոմագնիսական անկարգությունների նվազման, իսկ Երկրի մագնիսական դաշտը պետք է վերադառնա նորմալ վիճակի մինչև կիրակի։

Մագնիսական փոթորիկները կարող են դրսևորվել գլխացավի, գլխապտույտի և նույնիսկ գիտակցության կորստի տեսքով։ Հնարավոր հոգնածություն ու ֆիզիկական ակտիվության նվազում:

Share This