Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:28-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 02:28-ին)։ Դրանց մագնիտուդը հասել է 6.4-ի։ Սեյսմոլոգները դա համարում են ուժեղ երկրաշարժ։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 1169 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է 56.5 կիլոմետր խորության վրա։ Պետրոպավլովսկ-Կամչատկիի և Ելիզովո քաղաքի բնակիչները զգացել են 4.0 մագնիտուդով ցնցումները։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
