«Հայ պատանիները դարձան աշխարհի արծաթե մեդալակիրներ՝ ռոբոտաշինության առաջնությունում

Հայաստանի Արմաթ թիմ․ 2-րդ տեղն է զբաղեցրել Պանամայում ընթացող FIRST Global ռոբոտաշինության առաջնությունում։ Լուրը հայտնում է Armath Engineering Makerspaces-ի ֆեյսբուքյան էջը։

«Ահա մեր չեմպիոնների առաջին հետմրցաշարային լուսանկարները։

Դավիթ Ղազարյան – Դվինի միջնակարգ դպրոցի Արմաթ աշխատանոց

Օնիկ Հակոբյան – Գավառի N 2 դպրոցի Արմաթ աշխատանոց

Վանիկ Մանուկյան – Գավառի ավագ դպրոցի Արմաթ աշխատանոց

Մարի Օհանյան – Երևանի N 131 դպրոցի Արմաթ աշխատանոց

Մարզիչ-խմբավար – Էրիկ Միրզոյան

FIRST Global-ը ռոբոտաշինության և ճարտարագիտության ամենահեղինակավոր միջազգային առաջնություններից է։ Այս տարի  այն անցկացվել է Պանամայում։ Մրցաշարին մասնակցել է 192 թիմ 182 երկրներից։ Մրցույթի թեմատիկան ռոբոտների միջոցով բնապահպանական խնդիրների լուծումն էր։

Մանրամասները՝ շուտով։ Իսկ մինչ այդ ջերմորեն շնորհավորենք պատանի մեր մարզիկ-ճարտարագետներին։

Ռոբոտաշինությունն ու ճարտարագիտությունը, այո, մեր ազգային մարզաձևն են դառնում։

Արմաթը ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագիրն է։ Իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (Union of Advanced Technology Enterprises-UATE) կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Share This