Ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ Շիրակի մարզում՝ խոստացված 58 դպրոցի և 56 մանկապարտեզի փոխարեն․ շիրակցի պատգամավոր Մհեր Մելքոնյան
Ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ Շիրակի մարզում՝ խոստացված 58 դպրոցի և 56 մանկապարտեզի փոխարեն․ շիրակցի պատգամավոր Մհեր Մելքոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության կողմից Շիրակի մարզում իրականացված դպրոցաշինական աշխատանքների ձախողման պատկերը․
«Փաշինյանական իշխանությունը 2021 թվականին մեծ շուքով հայտարարեց, թե մինչև 2026 թվականը Հայաստանում կառուցվելու կամ վերանորոգվելու են 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Այդ հայտարարությունը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության սկիզբ: Սակայն այսօր՝ 2025 թվականի վերջին, փաստերն ավելի խոսուն են, քան ամեն խոստում։
Խոստացված կրթական հեղափոխությունը վերածվել է չիրականացված ծրագրերի և հերթական թվերի մանիպուլյացիաների։
Խոսքերը շատ են եղել, արդյունքը՝ չնչին։
Միայն Շիրակի մարզում, որտեղ իշխանությունը խոստացել էր կառուցել կամ վերանորոգել 58 դպրոց և 56 մանկապարտեզ, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահագործման է հանձնվել ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ»։
Շարունակությունը` մեր ֆեյսբուքյան էջում։
