Պետությունը վաճառում է Կապանի ԲԿ–ի դիսպանսերի շենքը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Սյունիք մարզի Կապան Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամաս 13 շենք, շինություններ հասցեում գտնվող շուկայական արժեքին մոտարկված 84 357 118 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1241․80 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.3 հեկտար մակերեսով հողամասի մասին է։
Նախատեսվում է գույքն օտարել դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը՝ 2025 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը 90 800 000 ՀՀ դրամ է (արժեքի մեջ ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 30 800 000 ՀՀ դրամ)։
Շենքը նախկինում օգտագործվել է «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ կողմից՝ որպես դիսպանսեր և բաղկացած է նկուղային, առաջին և երկրորդ հարկերից։
Արտաքին հարդարումը բացակայում է։ Սանհանգույցը ունի նորոգման կարիք։ Դռներ և պատուհաններ չկան, հատակը բետոնապատ՝ քայքայված վիճակում։
Ենթակառուցվածքներից առկա է ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, կոյուղի։
Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ Գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի Գույքը առաջարկվում է ներկայացնել օտարման։
