Նավթն էժանացել է՝ մեկ բարելը 65,73 դոլար
Նավթի գինը ուրբաթ առավոտյան չափավոր իջնում է նախորդ օրվա ուժեղ աճից հետո եւ կարող է շաբաթն ավարտել ամենամեծ աճով հունիսի սկզբից ի վեր։
Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 65.73 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.26 դոլարով (0.39 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման համեմատ։ Հինգշաբթի այս պայմանագրերն աճել են 3.40 դոլարով (5.4 տոկոս)՝ հասնելով 65.99 դոլարի մեկ բարելի համար։
WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի է (NYMEX) լեկտրոնային աճուրդներում նվազել են 0.27 դոլարով (0.44 տոկոս)՝ հասնելով 61.52 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդներում այս պայմանագրերն աճել էին 3.29 դոլարով (5.6 տոկոս)՝ հասնելով 61.79 դոլարի մեկ բարելի համար։
