Գինեկոլոգը զգուշացրել է վտանգավոր ու գրեթե ասիմպտոմատիկ uեռական ճանապարհով փոխանցվող վարակի մասին
Տրիխոմոնիազը, որը սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վարակներից մեկն է, հաճախ տեղի է ունենում գրեթե ասիմպտոմատիկ, ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Մարիա Ստրատոնովան։ Նա ռուսներին զգուշացրել է այս վարակի նշանների մասին News.ru-ին տված հարցազրույցու
Ստրատոնովան բացատրել է, որ քանի որ տրիխոմոնիազը կարող է երկար ժամանակ ասիմպտոմատիկ մնալ, այս վարակով տառապող մարդիկ հաճախ վարակում են ուրիշներին՝ նույնիսկ չգիտակցելով դա։
Գինեկոլոգը զգուշացրել է, որ հիվանդության սկզբնական նշանները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ։
Բժշկի խոսքով՝ տրիխոմոնիազով կանայք կարող են ունենալ առատ, փրփրուն, դեղնավուն-կանաչ արտադրություն, նաև ուժեղ քոր և այրոց սեռական օրգանների շրջանում։ Ավելին, վարակը ցավ է առաջացնում միզարձակման և սեռական հարաբերության ժամանակ։ Գինեկոլոգը բացատրել է, որ կանայք երբեմն ունենում են հեշտոցի լորձաթաղանթի կարմրություն, այտուցվածություն և կետային արյունազեղումներ հեշտոցի պատերին։
