Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու Սասուն Խաչատրյանը ցավակցել են Գագիկ Ծառուկյանին՝ հոր մահվան կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանի հոր մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին։
Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն ու Սիմոնյանը նաև ծաղկեպսակ են ուղարկել Ծառուկյանի հոր հիշատակի արարողությանը։
Բացի այդ, Քննչական կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը անձամբ է այցելել Ծառուկյանին՝ փոխանցելու իր ցավակցությունը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի հայրը մահացել է օրեր առաջ։ Նշվում է, որ նա վերջին շրջանում առողջական խնդիրներ ուներ։
Ծառուկյանի ընտանիքին ցավակցություններ են հղել նաև մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ։
