Շենգավիթի ոստիկանները 19-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց, կաթուցիչ և ծալովի դանակ են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին Կողբի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տարել 19-ամյա մի երիտասարդի:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից –ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2,93 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ, ծալովի դանակ, հարմարեցված բռնակով փայտե մահակ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
