Հայաստանի խորհրդարանում նորընտիր պատգամավոր է երդում տվել
Հոկտեմբերի 21-ին կայացած Ազգային ժողովի նիստում նոր պատգամավոր է երդում տվել։
Պետրոս Մեղրյանը համալրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների շարքերը։ Նա խորհրդարանում փոխարինել է Արեգնազ Մանուկյանին, ով ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը։
