Սարիկ Մինասյան. «Ո՛չ շանտաժն ու ո՛չ սուտ մատնությունը չեն կանգնեցնի Գյումրիի զարգացումը»

Գյումրու նախկին քաղաքապետ Սարիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում։ 4:19

Թե բա` «ՔՊ ավագանու անդամների ունեցածները հանենք, պահենք (շանտաժ անելու համար), որ վախեցնենք, թե չէ չեն թողնի աշխատենք»:

Ո՛չ շանտաժը, ո՛չ սուտ մատնությունը չեն կարող մեզ շեղել ազատ, ինքիշխան Հայաստանի կերտման ու զարգացող Գյումրի ստեղծելու գործընթացներից:

Հին հայկական ասացվածքն ասում է.

«Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»»։

Share This