Երեք երեխաների մայրը մшhացել է լոգարանում ՝ լիցքավորման ժամանակ հեռախոսը ձեռքին

Դուբլինում երեք երեխաների մայր Անն-Մարի Օ’Գորմանը մահացել է էլեկտրահարումից՝ լոգանք ընդունելիս լիցքավորվող iPhone-ը ձեռքին։ Այս մասին հաղորդում է Metro-ն, փոխանցում է gazeta.ru-ն։

47-ամյա կնոջը անգիտակից վիճակում գտել է իր տան լոգարանում ամուսինը՝ Ջոնը։

Տուժածը կրծքավանդակի եւ ձախ ձեռքի այրվածքներ է ունեցել։  Նույն օրը նրա մահը գրանցվել է  հիվանդանոցում ։

Share This