«Վարդան Ղուկասյանը արձագանքեց Փաշինյանին․ «Ես հայ ժողովրդին ցույց կտամ, թե ում են ընտրել վարչապետ»»
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ Փաշինյանը նշում էր՝ «քաղաքական գործիչը պիտի դուրս շպրտվի»։
Ղուկասյանը հայտարարել է, որ չի իջնի անձնական վիրավորանքների մակարդակին, սակայն պատրաստ է պատասխանել բոլոր քննադատություններին․
«Եթե Հայաստանի վարչապետը ասում է՝ դուրս շպրտվի վեց անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, երկու անգամ պատգամավորին, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին՝ տեսեք, թե մենք ում ենք ընտրել վարչապետ», – ասել է նա։
Նա ընդգծել է, որ իր հայտարարությունները ուղղված են Հայաստանի պետականության պաշտպանությանը․ «Միություն ասելով՝ ես երբեք չեմ նշանակել պետականության կորուստ։ Ով ինձ հակադարձի ու վատ բան ասի, նա թուրքահավատակ է»,- նշել է Ղուկասյանը։
Գյումրիի համայնքապետը նաև շեշտել է, որ երկրի առջև այսօր լուրջ ներքին և արտաքին խնդիրներ կան, և իշխանությունները պետք է կենտրոնանան դրանց վրա։
