Երեք օր փակ լինելուց հետո «Կիլիկիա» գարեջրի գործարանը վերսկսել է աշխատանքը

Շուրջ երեք օր փակ մնալուց հետո գարեջրի «Կիլիկիա» գործարանն այսօր վերսկսել է իր գործունեությունը։ Ինչպես Ambion.news-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ ուրբաթ օրը ՀՀ քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել այնտեղ. «2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթ է: Գտնվում է նախաքննության փուլում: Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,- տեղեկացրեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նշենք՝ վարույթը նախաձեռնվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր չվճարելու հոդվածի հատկանիշներով։ «Կիլիկիա» գործարանի սեփականատերն ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է։

Share This