Իրանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է իր հրթիռներով 16 իսրայելցի օդաչուի ոչնչացման մասին, հաղորդում է Telegram-յան Sepah Pasdaran ալիքը՝ վկայակոչելով գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիին։
«Մենք հարվածել ենք հրամանատարական և վերահսկման կենտրոններին։
Մի քանի իրանական հրթիռներ ոչնչացրել են ավելի քան 16 իսրայելցի օդաչուի հենց Իսրայելի տարածքում», – գրում է ալիքը՝ մեջբերելով իրանցի գեներալի խոսքը։
Աղբյուրի տվյալներով, Ռուսաստանը պատերազմի ընթացքում մշտական կապի մեջ է եղել։
«Իսրայելի ՀՕՊ միջոցների պաշարները մոտենում էին ավարտին։
Պակիստանի և Սաուդյան Արաբիայի դաշինքը՝ առաջընթացի քայլ է, Իրանին արժե միանալ։
Ըստ գնահատականների, համաշխարհային հանրային կարծիքի 60 տոկոսը համարում է, որ այս պատերազմում հաղթել է Իրանը», – նշում է Sepah Pasdaran-ը՝ հղում անելով գեներալին։
