Սթիվ Ուիթքոֆ․ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպմանը կարող է մասնակցել նաև Թրամփը

Վաշինգտոնը հնարավոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու  երկկողմ հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ը, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

«Կարծում եմ, որ վերջիվերջո երկկողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ: Ենթադրում եմ, որ Դոնալդ Թրամփի ներկայությունն անհրաժեշտ կլինի գործարքն ավարտին հասցնելու համար»,-ասել է նա։

Share This