Դատարանը արձանագրեց խախտումներ քննչական գործողությունների ընթացքում Միքայել Սրբազանի գործով

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունները:

Փաստաբանները պահանջել էին փորձագետների ներգրավում՝ պարզելու, թե արդյոք սրբազանի խոսքում հեղաշրջման կոչ կա, և արձանագրել, որ քննչական գործողությունների ժամանակ թեմի ներկայացուցիչը չի մասնակցել:

«Միքայել Սրբազանն իր կարծիքն է արտահայտել, ոչ թե կոչ արել: Մեզանից յուրաքանչյուրը կրկնում է նրա ասած արտահայտությունները` թե մենք թե լրագրողները, այսինքն պետք է բոլո՞րս ենթարկվենք քրեական պատասխանատվության», – նշել է պաշտպան Հարութ Ակլունցը:

Share This