Օգոստոսի 29-ին նշանակված է Վարդան Ղուկասյանի վերջին դատական նիստը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ,
Օգոստոսի 29-ին նշանակված է Վարդան Ղուկասյանի վերջին դատական նիստը։ Ինչպես նա նշել է իր ուղերձում, այդ օրը, ժամը 11:00-ին, բոլորս հավաքվում ենք Հայաստանում գտնվող ԱՄՆ դեսպանատան առջև՝ արդար դատավարության պահանջով։
Միաժամանակ, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին ևս կոչ ենք անում ներկայանալ դատարանի առջև և բարձրաձայնել նույն պահանջը։
Վեց ամիս շարունակ մեր դիրքորոշումը եղել է և մնում է անփոփոխ՝ արդար դատավարություն և ոչինչ ավելին։
Հարգելի ընկերներ և կուսակիցներ, խնդրում և հորդորում ենք յուրաքանչյուրին պարտադիր ներկայանալ․ ձեր մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունի։
Սպասում ենք բոլորիդ՝
Օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին։
