Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանին

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանին: Մեզ ասացին` Աբրահամյանը, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ընկերն է, ձերբակալվել է Պետգույքի կառավարման կոմիտեիում իր գործունեության ընթացքում թույլ տված մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման գործի շրջանակներում: Արման Աբրահամյանը, հիշեցնեմ, նախկինում պաշտոն է զբաղեցրել Պետգույքի կառավարման կոմիտեում և 5 անգամ նկատողություն ստանալուց հետո 2022 թվականին ազատվել է աշխատանքից:

Ու քանի որ նա Մխիթար Հայրապետյանի ընկերն է, Հայրապետյանի ջանքերով տեղավորվել է աշխատանքի «Հայփոստում», որտեղ տնօրեն է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը:

Նշենք, որ ՔՊ-ական միջին օղակի պաշտոնյաները վերջին շրջանում հաճախակի են կոռուպցիոն կամ ֆինանսական այլ տիպի հանցագործությունների մեղադրանքներով ձերբակալվում և կալանավորվում: Վերջերս էլ Սուրեն Պապիկյանի խորհրդական, ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Արշակ Օրդուխանյանին էին կալանավորել: Ասել է թե` կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականներն առանց կոռուպցիայի կյանք չունեն, ատանց չարաշահումների կամ ֆինանսական մեքենայությունների չեն կարողանում պաշտոնավարել, ու հերթով բացահայտվում են իրենց իսկ ենթակա իրավապահների կողմից:

Share This