Միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հետաձգել սեփական կուսակցություն ստեղծելու ծրագրերը
Միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հետաձգել սեփական կուսակցություն ստեղծելու ծրագրերը։ The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Մասկն իր գործընկերներին ասել է, որ մտադիր է կենտրոնանալ իր ընկերությունների վրա, միաժամանակ, չվանել «ազդեցիկ հանրապետականներին»՝ ստեղծելով երրորդ կուսակցություն, որը կարող է խլել նրանց ընտրողների ձայները: Ամերիկյան պարբերականը պնդում է, որ միլիարդատերը վերջերս շատ ժամանակ է անցկացնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
