Միացյալ Նահագներն Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման երեք փուլ է տեսնում

Դոնալդ Թրամփը պատրաստ էր ավարտել Վլադիմիր Պուտինի հետ զրույցն Ալյասկայում՝ Ռուսաստանի նախագահի առավելապաշտական պահանջների պատճառով, գրում է իրազեկ աղբյուրը։

«Եթե խոսքը Դոնեցկի մասին է, և եթե զիջումներ չլինեն, մենք չպետք է սա երկարաձգենք»,- ըստ Axios-ի աղբյուրի   նշել է Թրամփը, որից հետո Պուտինը, ենթադրաբար, հրաժարվել է իր պահանջից։

Ամերիկյան հետախուզությունն, ըստ աղբյուրի, Ռուսաստանի ռազմական հզորությունը տարբեր կերպ է գնահատում, հաղորդում է BBC-ն։ Ըստ գնահատականներից մեկի՝ Պուտինը կարող է վերահսկողություն հաստատել ամբողջ Դոնեցկի շրջանի նկատմամբ մինչև հոկտեմբեր, մինչդեռ ըստ մեկ այլ գնահատականի՝ Ռուսաստանին շատ ավելի դժվարին և անհամոզիչ հարձակում է սպասում։

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման երեք փուլ է տեսնում՝ երկկողմ հանդիպում Պուտինի հետ՝ խաղաղության ուղղությամբ քայլերի շուրջ համաձայնության գալու համար, երկկողմ հանդիպում Զելենսկու հետ նույն նպատակով, եռակողմ հանդիպում Պուտինի և Զելենսկու հետ՝ մանրամասները քննարկելու համար։

Վերջնական փուլը, նշում է պարբերականը, կարող է տեղի չունենալ։

Share This