Սերբիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցույցը ցրելու համար

Սերբիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Շաբաթ երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և այլ քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել:
Վալևոյում, AFP-ի փոխանցմամբ, դիմակավորված երիտասարդների մի խումբ հարձակվել է իշխող կուսակցության դատարակ գրասենյակների վրա: Այնուհետև նրանք բախվել են ոստիկանների հետ, հրավառ նյութեր, քարեր նետել, իսկ ոստիկանությունը պատասխանել է խլացուցիչ նռնակներով ու արցունքաբեր գազով:

Share This